«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանին այսքան վնաս միայն թշնամին կարող էր տալ

Հայաստանին այսքան վնաս միայն թշնամին կարող էր տալ
13.03.2025 | 12:10

Հայաստանում օրական 17 միլիարդ դրամի խաղադրույքներ են կատարվում, օրական միջինը 1 միլիոն դոլարի թմրանյութեր են վաճառվում։ Տավուշի մարզում, զինվորականների շրջանում տարածված է համացանցով խաղադրույքներ կատարելը, դեպքեր կան, երբ գյուղերում ջահել հարսներն են տնեցիներից թաքուն խաղադրույքներ կատարել։ Հայաստանում մեծապես տարածված խաղամոլության և թմրամոլության հետևանքով ինքնասպանության, կողոպուտի, գողության, տարբեր հանցագործությունների բազում դեպքեր են կատարվում, ընտանիքներ են դժբախտանում։ Այսքան վնաս միայն թշնամին կարող էր տալ։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի խոստացած ապագան եկել է, վայելեք այն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ